Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի դեռ ադրբեջանցիները չունեն արժանի ղեկավարություն և խոսքի ազատություն սեփական ճակատագիրը՝ որոշելու համար: Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը, ինչպիսին Թավշյա հեղափոխությունն է, որը տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին: Այս մասին Instagram-ում գրել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:
«Սա Իլհամ Ալիևն է: Նա Ադրբեջանի նավթային օլիգարխիկ նախագահն է: Իշխանությունը վերցրել է հորից և կնոջը դարձրել է փոխնախագահ: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից»,-շեշտել է Թանկյանը՝ գրառմանը կցելով Իլհամ Ալիևի լուսանկարը, որի վրա գրված է՝ «Կանգնեցրե՛ք Ալիևին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ