Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դատապարտել է համավարակի պայմաններում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Հայաստանի հետ սահմանին:
«Չնայած շարունակվող համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտել է գլոբալ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի կոչը՝ հարձակումներ գործելով Հայաստանի վրա։ Թիրախավորվել են Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները, իսկ հիմա էլ Ադրբեջանը սպառնում է հարվածել Հայաստանի ատոմակայանին»,-գրել է Քարդաշյանը:
Նա նաև հիշեցրել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվելու է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը և ռազմական աջակցությունն արգելելու օրինագիծը՝ իր հետևորդներին կոչ անելով, որպեսզի նրանք սենատորների ուշադրությունը հրավիրեն ստեղծված իրավիճակի վրա և աջակցեն Հայաստանին։
«Միջազգային հանրությունը պետք է միջամտի քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ կանխելու անհարկի էսկալացիան ու մարդկային կորուստները: Ես հայերի հետ եմ ու աղոթում եմ սահմանին գտնվողների համար: Ես կոչ եմ անում համավարակի այս՝ առանց այդ էլ դժվարին շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,- գրել է Քարդաշյանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ