Հայաստանյան դեղատներում այս օրերին վիտամինային, այլ կերպ ասած՝ իմունիտետ բարձրացնող դեղերի դեֆիցիտ է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում այն քաղաքացիներից, որոնք այցելելով դեղատներ՝ պարզում են, որ C վիտամին (եթե կա, ապա սահմանափակ քանակությամբ), ցինկ կամ երկաթ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց. «C վիտամինի խնդիր չկա, ներմուծում ենք եւ կա տեղական արտադրություն, իսկ ցինկը մեր դաշտում չէ, դա սննդային հավելում է»: Ստացվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարեւոր եւ պահանջված ցինկը նախարարության դաշտում չէ:
Մինչդեռ մասնագետների պնդմամբ՝ իմունային համակարգն ամրապնդելու միջոցներից մեկը ցինկն է. այս հանքանյութն օգնում է վիրուսային վարակներին դիմագրավելու հարցում։
Բայց, արի ու տես, հայաստանյան դեղատները ցինկով ապահովված լինել-չլինելու հարցը նախարարության լիազորություններից դուրս է:
Դեղատներում նաեւ հակաբիոտիկների դեֆիցիտ է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։