Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնյաներ են հարցաքննվել 42 մլն դոլարի «անպետք» զենքի գործով․ «Ժողովուրդ»

Հուլիս 17,2020 10:16

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում. հարցաքննվել են բարձրաստիճան պաշտոնյաներ:

Եվ, ահա, Ազգային անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին դատարանը հանցակազմի բացակայության հիմքով դատարանի դահլիճից ազատ էր արձակել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս քրեական գործով հարցաքննվել են նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ Տիրան Խաչատրյանն եւ Ստեփան Գալստյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031