2017 թվականի հուլիսի 21-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի եւ Իջեւանի քաղաքապետարանների` նրանց անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու եւ տեղեկատվություն հրապարակելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցով:
2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով դատարանը մերժեց ԻԱԿ-ի հայցը: Դատարանի որոշումն ԻԱԿ-ը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Վերաքննիչ դատարանում դատական առաջին նիստը պետք է տեղի ունենար 2020 թվականի ապրիլի 30-ին, որը, սակայն, նոր կորոնավիրուսային վարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության պատճառով չկայացավ եւ նշանակվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 17:00-ին:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ նաեւ` ԻԱԿ) ոչ կառավարական կազմակերպություն է, որի կանոնադրական գործառույթները, նպատակներն ու խնդիրներն են` ի թիվս այլոց, Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման նպաստելը, մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանությանը, տեղեկատվության ազատության ոլորտում իրավագիտակցության բարձրացմանը, կրթվելուն նպաստելը, մարդկանց իրավաբանական եւ մասնագիտական խորհրդատվություն ստանալուն աջակցելը: Յուրաքանչյուր տարի հունիս-սեպտեմբեր ամիսներին ԻԱԿ-ը տեղեկություններ փնտրելու եւ ստանալու (փնտրած տեղեկություններին ծանոթանալու) իր իրավունքն իրականացնում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումով իրեն տրված հնարավորությունների շրջանակում, որը պարտավորեցնում է տեղեկություն տնօրինողներին 13 խումբ տեղեկություններ հրապարակել սեփական նախաձեռնությամբ (առանց հարցման առկայության): Որպես արդյունք, ԻԱԿ-ը յուրաքանչյուր տարի մշակում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության ինդեքս (foi.am/rating): ԻԱԿ հիմնադիր Շուշան Դոյդոյանն ասում է, որ իր վստահորդը իրեն անհրաժեշտ տեղեկությունները փնտրել է Աշտարակի քաղաքապետարանի կայքում, Արմավիրի քաղաքապետարանի կայքում, Գավառի քաղաքապետարանի կայքում, Հրազդանի քաղաքապետարանի կայքում, Կապանի քաղաքապետարանի կայքում, Եղեգնաձորի քաղաքապետարանի կայքում եւ Իջեւանի քաղաքապետարանի կայքում: Սակայն ԻԱԿ-ի կողմից փնտրված եւ օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները հասանելի չեն եղել, հրապարակված չեն եղել: Սույն հայցով վիճարկվում է Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի եւ Իջեւանի քաղաքապետարանների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները կայքում չհրապարակելու (անգործության) իրավաչափությունը, խնդրվում է պարտավորեցնել նշյալ քաղաքապետարաններին հրապարակել պահանջվող տեղեկությունը:
Ըստ Շուշան Դոյդոյանի` 2017թ. հունիս-սեպտեմբերին ԻԱԿ-ն իրականացրել է ուսումնասիրություն՝ ի թիվս այլ մարմինների, Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի եւ Իջեւանի քաղաքապետարանների կայքերում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները ստանալու նպատակով: Քաղաքապետարանների կայքերում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բոլոր տեղեկությունները հրապարակված չեն եղել:
Կարդացեք նաև
Սույն վեճի առարկան քաղաքապետարանների կողմից օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկություններն իր ինտերնետային կայքում չհրապարակելու իրավաչափությունն է: ԻԱԿ-ի վստահորդը գտնում է, որ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկությունները ամբողջությամբ չհրապարակելը խոչընդոտներ է հարուցում այդ իրավունքների եւ ազատությունների իրականացման համար, քանի որ փնտրվող տեղեկությունները ստանալու համար ստիպում են իր վստահորդին լրացուցիչ գործողություններ իրականացնել, ծախսել ժամանակ եւ միջոցներ, ինչպես նաեւ քաղաքապետարանները չեն ապահովել անհրաժեշտ պայմաններ վստահորդի տեղեկություն ստանալու իրավունքի իրականացման համար, սեփական նախաձեռնությամբ չեն հրապարակել պարտադիր հրապարակման ենթակա տեղեկություններն իրենց կայքում, ինչի արդյունքում վստահորդը չի կարողացել իրականացնել իր փնտրած տեղեկություններին ծանոթանալու (անվճար, համացանցի միջոցով) իր իրավունքը: Ըստ էության, քաղաքապետարանները դա պետք է ապահովեին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի (7-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերի) ուժով:
Հղում անելով ՏԱ օրենքին, պահանջում է` վերոնշյալ 13 խումբ տեղեկությունները հրապարակել իր ինտերնետային կայքում:
Շուշան Դոյդոյանն «Առավոտին» երեկ հեռավար զրույցի ժամանակ հայտնեց` ԻԱԿ-ը ոչ կառավարական կազմակերպություն է, որի կանոնադրական գործառույթները, նպատակներն ու խնդիրներն են` ի թիվս այլոց, Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման նպաստելը, մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանությանը, տեղեկատվության ազատության ոլորտում իրավագիտակցության բարձրացմանը, կրթվելուն նպաստելը, մարդկանց իրավաբանական եւ մասնագիտական խորհրդատվություն ստանալուն աջակցելը: Իր կանոնադրական նպատակները իրականացնելու համար ԻԱԿ-ն ի թիվս այլնի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման միջոցով տեղեկություն տնօրինող մարմիններից փնտրում եւ ստանում է տեղեկություններ: Սա կրում է պարբերական բնույթ, ԻԱԿ-ը միեւնույն մարմնի կայքի միջոցով իրեն անհրաժեշտ տեղեկությունները փնտրում է պարբերաբար, ամեն տարի, ուստի ԻԱԿ-ի համար առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ գործողություն կրկին կատարելու (տարին առնվազն մեկ անգամ Օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները հրապարակված չլինելու) վտանգ: Հետեւաբար սույն հայցի պահանջը բխում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից: Միաժամանակ, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ «Կազմակերպությունն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի` օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր եւ իր անդամների, շահառուների եւ կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում»:
ԻԱԿ-ը դատարանից խնդրելու է` ոչ իրավաչափ ճանաչել Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի եւ Իջեւանի քաղաքապետարանների այն անգործությունը, որով որ քաղաքապետարանները չեն կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով իր վրա դրված պարտականությունը: 6.2. պարտավորեցնել Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի եւ Իջեւանի քաղաքապետարաններին իրենց ինտերնետային կայքում հրապարակել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 13 խումբ տեղեկությունները:
Շ.Դոյդոյանն ասում է, որ այս օրերին հիմնական դժվարությունը փաստաբանական գործընկերներն են, որոնց աջակցության համար փորձելու է փաստաբանական գրասենյակների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
16.07.2020