«Շվեդիան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը իրապես դժվարին ժամանակներում»,- հուլիսի 16-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հանդիպման ընթացքում ասել է Շվեդիայի արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Ռիդբերգը։
Նա խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի երկայնքով բռնության աճն և կյանքերի կորստի վերաբերյալ․ «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի ջանքերին՝ իրավիճակը դեէսկալացնելու գործում»։
Ռոբերտ Ռիդբերգը անդրադարձել է նաև Ուկրաինայի ճգնաժամին՝ նշելով, որ դա մնում է ամենասուր մարտահրավերը եվրոպական անվտանգության կարգին․ «Որպես նախագահ մենք կշարունակենք հիմնվել մեր նախորդների ջանքերին՝ հակամարտության կայուն քաղաքական լուծում գտնելու գործում՝ համաձայն ԵԱՀԿ սկզբունքներին ու պարտականություններին։ Այն պետք է հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը, միասնությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը՝ երկրի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
Ամփոփելով իր ուղերձը՝ նա մասնակից երկրներին հիշեցրեց ԵԱՀԿ-ի դերակատարությունը զարգացող անվտանգության մարտահրավերների լուծման գործում․ «Մի ժամանակաշրջանում, երբ մեր անվտանգությանը մարտահրավեր է նետվում ավելի բարդ սպառնալիքների միջոցով, երկխոսության, ներառման և համաձայնեցված սկզբունքները հարգելու միջոցով մենք հնարավորություն ունենք իսկական փոփոխություն կատարելու։ ԵԱՀԿ-ն կարող է փոփոխություն կատարել։ Որպես նախագահող մենք կփորձենք մեր մասն էլ կատարել։ Եվ մենք ակնկալում ենք ձեր բոլորի աջակցությունը»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ