Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններն աշխատում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին բախումները դադարեցնելու և հետագա էսկալացիան կանխելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման հավանականությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի թեժացման ֆոնին՝ Զախարովան ասել է, որ առաջիկա հնարավոր հանդիպումների մասին տեղեկության լինելուն պես, կտեղեկացվի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ