Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ գնդապետն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. նոր մանրամասներ 42 միլիոն դոլարի «անպետք» զենքի գործով. «Ժողովուրդ»

Հուլիս 16,2020 21:50

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է, Ազգային Անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին դատարանը հանցակազմի բացակայության հիմքով դատարանի դահլիճից ազատ է արձակել: Մեկ կարեւոր հանգամանք. Վահան Ավետիսյանը ապրիլի 3-ին կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին և ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում:

Ըստ Ավետիսյանի՝ վերջիններս խոչընդոտում են իր գործունեությունն ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում: Ավետիսյանը, ՊՆ-ից ազատվելուց հետո, որպես փորձագետ աշխատանքի էր անցել այս հանձնաժողովում: Եվ մեզ հայտնի դարձավ, որ կալանքից ազատվելուց հետո հետ է վերադարձել իր աշխատանքին եւ շարունակում է մնալ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ: Ինչպես հայտնի է, մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ:

Վարչապետի այս հայտարարությունից հետո ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ էլ Գլխավոր դատախազությունն այս գործի մասին մինչ օրս պաշտոնապես որևէ տեղեկատվություն չէին հրապարակել։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վահան Ավետիսյանը, որը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, կալանավորվել է դեռ փետրվարի 29-ից՝ վարչապետի հայտարարությունից 10 օր առաջ:

Իսկ ինչ անպիտան զենքի մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը 2020 թվականի մարտի 14-ին սույն քրեական գործից մանրամասներ էր հրապարակել:

Մասնավորապես, խոսքը 2016-2017 թվականներին ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է« որոնք հիմնականում պայքարում են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ: Հայաստանը ձեռք է բերել անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու զենք« որն էլ, հետագայում պարզել են, անպիտան է, ասինքն՝ չի կարողանում ոչնչացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031