Ջերմուկում ավարտվեց Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի տասը շախմատիստներ:
Եզրափակիչ՝ իններորդ տուրում արդեն իսկ հաղթողի կոչումն ամրագրած արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը վաստակեց 8-րդ միավորը: Նա ընդհանուր առմամբ տարել է յոթ հաղթանակ (6-րդն անընդմեջ), երկու պարտիա ավարտել ոչ-ոքի եւ չի կրել ոչ մի պարտություն:
2-րդ տեղը 6,5 միավորով գրավեց գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, 3-րդը՝ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ 6,0 միավորով:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ