Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով սահմանված կանոններից է նաև դիմակ կրելը։ Հուլիսի 16-ին ՀՀ ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները իրենց սպասարկման տարածքներում «հանուն բոլորիս առողջության` կրեք դիմակ» կարգախոսի ներքո քաղաքացիներին պաշտպանիչ դիմակներ բաժանեցին։
Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։
ՀՀ ոստիկանություն