ՀՀ Աժ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հենց նոր հերթական նամակներով դիմեցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին և 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։ Տեղեկացրեցի, որ այսօր, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը փաստացի սպառնացել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ աղետի հանգեցնելով ամբողջ տարածաշրջանը։
Նշեցի, որ Ադրբեջանի նման ահաբեկչական սպառնալիքները ուղեկցվում են վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ այս օրերին թիրախի տակ վերցնելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։ Կոչ արեցի գործընկերներիս խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը։
Առաջիկայում նաև հեռախոսազանգեր կունենամ առանձին պատվիրակությունների ղեկավարների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելու իրավիճակը և ցույց տալու Ադրբեջանի խայտառակ գործողություններն այս օրերին»։
Կարդացեք նաև