ՄՕԿ-ի անդամ, ՎԱԴԱ-ի նախկին ղեկավար, կանադացի Ռիչարդ Փաունդը չի բացառում, որ եթե կորոնավիրուսի համավարակը չնահանջի եւ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում բարդություններ առաջանան, ապա հնարավոր է՝ չեղարկվի 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը:
Սակայն Փաունդը ձմեռային օլիմպիական խաղերի համար միայն համավարակը վտանգ չի համարում: Ըստ նրա, խնդրահարույց է նաեւ ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ներկայիս լարված քաղաքական իրավիճակը: Փաունդը կարծում է, որ Չինաստանը կարող է ամերիկացի մարզիկների մուտքը իր երկիր արգելել ոչ միայն Միացյալ Նահանգներում պանդեմիայի բարձր մակարդակի, այլեւ երկու երկրների միջեւ լարված ու խորացող քաղաքական ճգնաժամի պատճառով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ