Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Բաքվի պանթուրքիստներն այնպես են անում, որ իրենց կիսատ-պռատ երկիրն աշխարհի քարտեզից վերացնենք». Syriankhabar-ում տեղ գտած հայտարարությունը

Հուլիս 16,2020 19:33

Բաքվի դատարկ փողոցներում այս պատերազմ փնտրողները ևս, երբ Բաքվում են, կարողանում են լավ խժդժություններ անել, սակայն երբ մի հայ են տեսնում՝ սարսափից մեռնում են

Այն բանից հետո, երբ պանթուրքիստները «Տելեգրամի» ալիքներում տարածել են մի տեսագրություն, որտեղ նախօրեին Բաքվում տեղի ունեցող ցույցերի ժամանակ հավաքված ամբոխը վանկարկում էր հակահայկական, հակառուսական և հակաիրանական կոչեր, ԻԻՀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեսակետներն արտահայտող Syriankhabar գործող տելեգրամյան ալիքում տարածվել է մի հրապարակում, որտեղ Ադրբեջանի հանդեպ կան մի շարք սպառնալիքներ և զգուշացումեր։ Ստորև պարսկերենից թարգմանաբար ներկայացնում ենք հրապարակումն ամբողջությամբ․ 

«Իրանի կարմիր քարտը Բաքվին»

«Բաքվի պանթուրքիստներն այնպես են անում, որ իրենց կիսատ-պռատ երկիրն էլ աշխարհի քարտեզի վրայից վերացնենք՝ այնպես, ինչպես ԲԱԱՍ-ականները (Իրաքում Սադդամ Հուսեյնի ղեկավարած կուսակցության անդամները) մի օր քնից արթնացան և տեսան, որ Իրանի դրոշն արդեն ծածանվում էր իրենց գլխավերևում։ Բաքվի դատարկ փողոցներում այս պատերազմ փնտրողները ևս, երբ Բաքվում են, կարողանում են լավ խժդժություններ անել, սակայն երբ մի հայ են տեսնում՝ սարսափից մեռնում են։ Միայնակ շարքային հայ զինվորը իրենց գեներալին է ոչնչացնում, իրենք էլ խնդիրը լուծելու համար Իրանի ուղղությամբ կարգախոսներ են վանկարկում։

Բաքվեցիները պետք է իմանան, որ իրանցիները շատ համբերատար են, իրենց թշնամիներին ոչնչացնելիս ամենևին չեն շտապում, սակայն երբ ժամանակը գալիս է, մահաբեր հարված են հասցնում։ Իրականում Բաքուն մի արհեստածին պետություն է, որը միայն քաղաքական քարտեզի վրա է միացյալ։ Գործնականում նույնիսկ Բաքվի կենտրոնական իշխանությունը Նախիջևանի ինքնավար հանրապետության վրա ևս մեծապես կախված է Իրանի բարի կամքից։ Բոլորն էլ գիտեն, թե Իրանն այդ տարածքի բնակչության համար ինչ գին է վճարել։

Բաքվի պետության բոլոր դիվանագետներին և պատկան կառույցներին հաշվետվություն ներկայացնող անձինք թող իրենց երկրի կառավարությանն ու այդ պետական մարմիններին ասեն, որ եթե մի անգամ էլ մեր երկրի՝ Իրանի սուրբ անունը կամ անգամ մեր երկրի մի հատվածի անվանումն այս անմիտների կեղտոտ բերանից դուրս գա, այնպես կանենք, որ իրենց գոյության համար կփոշմանեն։ Չի լինելու այնպես, որ դուք սիոնիստներին ծառայեք, նրանցից սպառազինություն գնեք, նրանց ռազմակայան տրամադրեք, մեր տարածքային ամբողջականության դեմ գործունեություն ծավալեք և հետո էլ սպասեք, որ…։

Անշուշտ, մենք գիտենք, որ Առանի տարածքի բնիկ ժողովրդի մի հատվածն այս անմիտներից առանձնանում է։ Նրանց շարքերում փոքրաթիվ չեն Իսմայիլ Շաբանովի նման մեծարգո թալիշներն ու թաթերը, ինչպես նաև այլ մտավորական և իրապես ազգայնական գործիչներ, որոնք առանձնանում են սիոնիստական ռեժիմի և Թուրքիայի կամակատարներրից»։

Ահարոն Վարդանյան, իրանագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031