Տնտեսագիտականի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կանցկացվի հուլիսի 17-ին:
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Վահան Մովսեսյանն ասել էր, որ ԴԱՀԿ-ը ծանուցել է ՀՊՏՀ խորհրդի նիստի արգելելու մասին, որի ընթացքում պետք է ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեր, սակայն ԿԳՄՍ նախարարությունն իր հերթին հակընդդեմ հայցով դիմել էր դատարան:
Aravot.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության լրատվականից հայտնեցին հետեւյալը. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել թիվ ԵԴ/19554/2/20 և թիվ ԵԴ/19625/02/20 քաղաքացիական գործերով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, որը դատարանը սույն թվականի հուլիսի 16-ին բավարարել է։
Ըստ այդմ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կանցկացվի 17.07.2020 թ. ժամը 12.00-ին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում»
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը, որին աստիճանազրկելու վերաբերյալ ԲՈԿ-ը վարույթ է սկսել եւ Տիգրան Մարտիրոսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ