Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկություն է տարածել, թե հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամ վարակվել է կորոնավիրուսով, սակայն նրանց անունները չի հրապարակել: Այդ պատճառով այս օրերին Ծաղկաձորում նախատեսված ուսումնամարզական հավաքը չեղարկվել է մինչեւ մարզիկները կբուժվեն:
Ի տարբերություն հունահռոմեականների, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ընտրանին կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո հավաքի է մեկնել Ծաղկաձոր եւ լիովին մեկուսացել արտաքին աշխարհից: Դրսի հետ որեւէ շփում բացառելու նպատակով Ծաղկաձորի մարզաբազայում այս օրերին անգամ խանութ է բացվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ