Ադրբեջանական աղբյուրները սոցիալական հարթակներում հայալեզու ձայնային հաղորդագրություններ են տարածում, որոնք մոնտաժված են, իսկ դրանց բովանդակությունը՝ կեղծված։
Մասնավորապես՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում հայտնվել է տեսանյութ, որտեղ իբրև թե հայկական զինված ուժերի զինծառայողները դժգոհում են սահմանին տիրող իրավիճակից և խոսում մեծ թվով մարդկային կորուստների մասին։
42 վայրկյանանոց ձայնագրության ողջ ընթացքում լսում ենք սխալ արտասանությամբ հայերեն տեքստ, որն ակնհայտորեն հակառակորդի կողմից ձայնագրված և ծրագրված սադրանք է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում խուճապ տարածելու համար։
Նշենք, որ սա ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կեղծ տեղեկատվության տարածմամբ հանրային տրամադրությունը կառավարելու և խուճապ առաջացելու առաջին փորձը չէ։ Նմանօրինակ ապատեղեկատվությունների մասին «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» արդեն հայտնել է։