Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին:
Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը:
Լուսանկարում. Այգեպարի մանկապարտեզը՝ հրետակոծությունից առաջ»:
Կարդացեք նաև