Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՏՀ խորհրդի նախագահ. «ԴԱՀԿ-ը ծանուցել է նիստի արգելելու մասին, ԿԳՄՍՆ-ն հակընդդեմ հայցով դատարան է դիմել»

Հուլիս 16,2020 17:24

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանից հետաքրքրվեց՝ հուլիսի 17-ին արդյոք կայանալու է խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է ՀՊՏՀ ռեկտոր ընտրվի: Պարոն Մովսիսյանը փոխանցեց, որ նամակ է ուղարկել խորհրդի բոլոր անդամներին՝ նիստը չեղարկելու մասին. «ԴԱՀԿ-ը պատշաճ ծանուցել է, որ դատարանը որոշում է կայացրել նիստը արգելելու մասին՝ մինչեւ այդ հարցով նոր որոշում կայացնելը»:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահը հավելեց, որ սա ամբողջը չէ. «ԿԳՄՍ նախարարությունն այսօր հակընդդեմ հայցով դիմել է դատարան, եւ այսօր հայցը քննարկվում է: Ժամը 18-ին պարզ կլինի՝ հայցը բավարարվե՞լ է, թե՞ ոչ: Եթե հակընդդեմ հայցը չբավարարվի, իմ ուղարկած նամակը նիստի կասեցման մասով կմնա ուժի մեջ, եւ վաղը նիստ չի լինի: Իսկ եթե հանկարծ դատարանը որոշի, որ պետք է լինի նիստը, ապա ընթացակարգերով պետք է ես մինչեւ վաղը ժամը տասներկուսը ստանամ ԴԱՀԿ-ի ուղարկած հայցի չեղարկումը, եւ նիստը կկայանա, ինչը քիչ հավանական է, որովհետև մինչեւ ուղարկեն, մինչեւ մարդկանց տեղեկացնենք, բավականին ժամանակ կանցնի: Բայց ոչինչ չի բացառվում»:

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց՝ արդյոք սահմանված կարգով խորհրդի անդամներին մրցույթից հինգ օր ուղարկվել է մրցույթի մասնակիցների փաստաթղթերի փաթեթը: «Ամեն ինչ պատշաճ ուղարկել էինք, գծանշումներ էինք արել, դահլիճում, տեղերը նշել էինք, թե ով ինչ հեռավորության վրա պետք է նստի, գրիչներ էինք դրել, ալկոգելեր, լրագրողների համար եւս հատուկ տեղեր էինք հատկացրել: Ամեն ինչ պատրաստել էինք»,-ասաց Վահան Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը, որին աստիճանազրկելու վերաբերյալ ԲՈԿ-ը վարույթ է սկսել եւ Տիգրան Մարտիրոսյանը: Ինչ վերաբերում է մրցույթին, այն կասեցվել է բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա՝ դատարանի կողմից արգելանքով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031