Հուլիսի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների գործով:
ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ ոտնահարվել են նրանց անձնական անձեռնմխելիության, ազատության, դատական արդար քննության, ընտանեկան կյանքի, իրավաբանական աջակցություն ստանալու, սեփականության, ազատ տեղաշարժման իրավունքները:
Ստրասբուրգի դատարանը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է Յունուսներին որպես փոխհատուցում վճարել 40 հազար եվրո, ևս 11 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:
Հիշեցնենք, որ 2016թ. ամուսիններին հաջողվել է լքել Ադրբեջանը և հաստատվել Նիդերլանդներում: 2015 թվականին ծանր հանցագործությունների դատարանի կողմից Լեյլա և Արիֆ Յունուսները դատապարտվել են համապատասխանաբար 8,5 և 7 տարի ժամկետով ազատազրկման: Ավելի ուշ նրանց պայմանական ազատ են արձակել 5 տարի փորձնական ժամկետով: Նրանք ձերբակալվել էին Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ