Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացնում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն բնակավայրերում:
Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել է Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակավայրերը: Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»:
Մարդու իրավունքների պաշտպան
Կարդացեք նաև