Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ալիևի մեկ այլ հրամանագրով տնտեսագետ, իրավաբան Ջեյհուն Բայրամովն ազատվել է Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնից և նշանակվել արտգործնախարարի պաշտոնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ դժգոհություն էր հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքի հետ կապված: «Ես չկարողացա նրան գտնել, նա աշխատավայրում չէր»,- ասել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով կառավարության նիստին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ