Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայի ԱԳՆ-ն չմիջնորդավորված, ուղղակի պատասխանում է Հայաստանի արտգործնախարարությանը. Անահիտ Վեզիրյան. Ermenihaber

Հուլիս 16,2020 16:09

Հուլիսի 16-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ նախօրեին տարածած հայտարարությանը։

Թուրքիան Հայաստանին մեղադրել է «երկերեսանի պահվածք դրսևորելու և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման դեմ  իրական խոչընդոտ հանդիսանալու մեջ»։

Այնուհետև կրկնելով իրենց գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հոխորտանքը, շեշտվել է․ «անհրաժեշտ է, որ Հայաստանի պետական մարմինները խելքները գլուխները հավաքեն»։

Թեմայի առնչությամբ «Ermenihaber»-ը զրուցել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ, որի խոսքով, սա առաջին դեպքն է, երբ հարևան երկրի արտաքին գործերի գերատեսչությունը չմիջնորդավորված, ուղղակի պատասխանում է Հայաստանի արտգործնախարարությանը։

Հայտնելով, որ Հայաստանի Հանրապետության 30 տարվա պատմության ընթացքում Հայաստանին վերաբերող բազմաթիվ հայտարարություններ են արվել, թուրքագետը նշել է․ «Կարելի է հիշել Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայաստանի այս կամ այն պաշտոնյայի խոսքերին, ինչպես օրինակ 2007 թվականին ՀՀ ԱԳՆ փոխնախարար Ա․ Կիրակոսյանի, կամ  2017-ին այն ժամանակվա արտգործնախարար Է․ Նալբանդյանի ելույթին անդրադարձող, ինչպես նաև Ադրբեջանի գործոնով պայմանավորված Հայաստանին միակողմանիորեն դատապարտող հայտարարությունները։ Սակայն այդ բոլոր անդրադարձերում Թուրքիան Հայաստանի հետ խոսել է միջնորդավորված»։

Թուրքագետը կարծում է, որ Հայաստանի հետ միջնորդավորված խոսելու Թուրքիայի պահվածքը պատահականություն չէ և ցույց է տալիս, թե իրականում ով է տարածաշրջանում միակողմանի, չհավասարակշռված քաղաքականություն վարում՝ այդ կերպ խոչընդոտելով տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը։

Վեզիրյանի խոսքով, Թուրքիայի՝ 30 տարվա դիրքորոշումը խախտելու պատճառը Հայաստանի արտաքին գերատեսչության դիպուկ, թիրախավորված հայտարարությունն է, որով մատնանշվել է Թուրքիայի ապակայունացնող գործունեությունը Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և Հյուսիսային Աֆրիկայում և այդ քաղաքականության ծանր ու անդառնալի հետևանքները այնտեղ ապրող ժողովուրդների համար։

«Թուրքիայի վերջին հայտարարությանը ինքնին, ինչպես նաև դրանում կեղծ, չհիմնավորված, ժխտողական, չհավասարակշռված, երբեմն նաև դիվանագիտական պատշաճությունն անցող արտահայտությունների կիրառումը ցույց են տալիս, որ այդ երկիրն անուղղակիորեն ընդունում է իրեն ուղղված Հայաստանի ԱԳՆ-ի խոսքերի ճշմարտացիությունը։ Թուրքիան հարևաններին մեղադրելուց առաջ, հանուն տարածաշրջանային խաղաղության և կայունության, նախևառաջ պետք է դուրս գա միակողմանիության կաղապարներից և սովորի հարևան պետությունների հետ հարաբերվելու տարրական կանոնները»,-նշել է մասնագետը։

Ermenihaber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «Թուրքիայի ԱԳՆ-ն չմիջնորդավորված, ուղղակի պատասխանում է Հայաստանի արտգործնախարարությանը» ոչ թե այն պատճառով, որ «Հայաստանի արտաքին գերատեսչության դիպուկ, թիրախավորված հայտարարությունն է արել, և այդ երկիրն անուղղակիորեն ընդունում է իրեն ուղղված Հայաստանի ԱԳՆ-ի խոսքերի ճշմարտացիությունը», այլ որովհետև պարզ տեսնում է ՀՀ-ՌԴ փոխհարաբերություններում առկա խնդիրները: Ճշմարտացիություն ընդունելու Թուրքիայի տեսլականին մենք ականատես կլինենք այն ժամանակ, երբ ՀՀ-Թուրքիա սահմանը պաշտպանի հայ զինվորը և նրա ահից Թուրքիան չհամարձակվի խախտել ՀՀ օդային կամ ցամաքային սահմանը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031