Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհեթեթ է, ի՞նչ կապ ունի այստեղ բորշչը, ինչքան էլ որ դա ուկրաինական է, դարձել է արդեն մեր խոհանոցի սիրելի ուտելիքը». Իգիթյանը՝ ցույցերի ու Ուկրաինայի հայտարարության մասին

Հուլիս 16,2020 14:51

Aravot.am-ն այսօր Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Իգիթյանին հարցրեց, թե խորհրդարանական դիվանագիտական խողովակներով ինչ քայլեր են ձեռնարկում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հետ կապված Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության մոտ բողոքի ցույցերի հետ կապված: Նա պատասխանեց, որ տեղեկացնում են իրենց կոլեգաներին իրական պատկերը. «Ադրբեջանը, գիտեք, քարոզարշավը ոչ ճիշտ ձեւով է ներկայացնում ամեն տեղ, այդ թվում նաեւ Ուկրաինայում»:

Ինչ վերաբերում է ցույցերին, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Այդ ակցիան ոչ քաղաքական է ու համարում եմ, որ դա անհեթեթ ակցիա է, որովհետեւ մենք Ուկրաինայի հետ խնդիր չունենք այդ հարցում: Մենք հասկանում ենք, որ Հայաստանն ու Ուկրաինան նախկինում եկած որոշ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հետեւանքներով գտնվում ենք տարբեր քաղաքական դաշտերում, բայց մեր՝ Ուկրաինայի հետ կապված հարաբերությունները մենք հիմա փորձում ենք կառուցել՝ ֆիքսվելով ընդհանուր շահերի վրա: Նայեք, նախ, անհեթեթ է, ի՞նչ կապ ունի այստեղ բորշչը, ինչքան էլ որ դա ուկրաինական է, դարձել է արդեն մեր խոհանոցի սիրելի ուտելիքը, իսկ երկրորդը՝ իհարկե, բողոքի ժամանակ չի կարելի խախտել Վիեննայի կոնվենցիան: Այն, ինչ կատարվեց, համարվում է Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների կոնվենցիայի խախտում եւ, իհարկե, մենք պետք է դա դատապարտենք»:

Խոսելով Ուկրաինայի արած հայտարարության մասին՝ Իգիթյանն ասաց. «Դա այն հայտարարությունը չէր, որ կարող էր օգտակար լինել, բայց ես կասեի՝ այնքան անհեթեթ էր, որ որեւէ վնաս էլ չի կարող հասցնել: Եթե նայենք Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած ագրեսիայի կտրվածքով, պա Ուկրաինան ասում է, որ այս կոնֆլիկտի համատեքստում պետք է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չխախտվի: Մենք չենք պատրաստվում գրավել Թովուզի շրջանը կամ անցնել առաջ, ո՛չ, մենք պաշտպանում ենք մեր սահմանը եւ մեր բնակիչներին: Այս տեսակետից ես գտնում եմ, որ շատ սխալ ձեւ է ընտրվել, շատ անհեթեթ, հատկապես, ես չեմ տեսնում, որ այս ակցիան որեւէ ձեւով կնպաստի հայ-ուկրաինական հարաբերություններին: Մենք չպետք է մոռանանք, որ հայ-ուկրաինական հարաբերությունները այսօր չեն ստեղծվել, 20 տարի առաջ չեն ստեղծվել, 10-11-րդ դարում հայերի զգալի մասը Օսմանյան Թուրքիայից տեղափոխվելով դեպի արեւելք՝ իրենց տունն են գտել Ուկրաինայում ու Ուկրաինայի ժողովրդի հետ միասին պաշտպանում էին այդ հողը 11-րդ դարում, այդ թվում նաև թուրքերից: Մենք ունենք մշակութային, պատմական բարեկամական կապեր, իսկ քաղաքական իրավիճակը կփոխվի մի օր, որովհետեւ մենք տարբեր պրոցեսներ ենք տեսել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031