Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին և Ադրբեջանին սահմանակցող երկրները պետք է հավասարակշռված և զուսպ մոտեցում ցուցաբերեն. ՌԴ ԱԳՆ

Հուլիս 16,2020 14:46

Հայաստանին և Ադրբեջանին սահմանակցող երկրները պետք է հավասարակշռված, զուսպ մոտեցում ցուցաբերեն, իսկ Մոսկվան կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրել Ռուդենկոն ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրեն Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցի ժամանակ:

«Կարող եմ միայն հավաստիացնել, որ կանենք հնարավոր ամեն ինչ և ցույց կտանք ռուսական դիվանագիտության, ժողովրդական դիվանագիտության լավագույն որակները, որպեսզի ոչ միայն ներկայիս սահմանային հակամարտությունը, այլև մեզ համար եղբայրական և մտերիմ երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր առմամբ հարաբերությունները կարգավորվեն: Ռուսաստանն ունի նման հնարավորություն, մեկ անգամ չէ, որ օգտվել ենք դրանից, այդ թվում՝ 2017թ. Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական վերջին բախումների ժամանակ»,-ասել է նա:

Փոխարտգործնախարարը նշել է՝ այժմ առաջնային խնդիրն այն է, որպեսզի միջազգային հանրությունը հնարավորինս արագ կանգնեցնի այն, ինչ տեղ է ունենում վերջին երկու օրերին: «Այս կապակցությամբ շատ կարևոր է այն պետությունների կշռադատված դիրքորոշումը, որոնք Մինսկի խմբի մասնակիցներ են, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խումբը երեք համանախագահ երկրներից բացի միավորում է շատ ավելի մեծ թվով պետություններ»,-ասել է Ռուսենկոն՝ շեշտելով, որ խոսքը Հայաստանին և Ադրբեջանին սահմանակցող երկրների մասին է, որոնք պետք է դրսևորեն զսպվածություն, պատասխանատվություն, հավասարակշռություն, այդ թվում՝ հռետորաբանության մակարդակում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031