Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռականորեն կոչ եմ անում ֆրանսիական իշխանություններին հրատապ կերպով զբաղվել այս հարցով. Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահը դատապարտում է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան

Հուլիս 16,2020 15:32

Հուլիսի 12-ից սկսած Ադրբեջանի կողմից հայկական տարածքում ռազմական գործողություններ են իրականացվում։

Իրադրության էսկալացիան մտահոգում է շրջանին, որը շատ սերտ կապեր ունի հայ համայնքի հետ։

Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն Ֆրանսիայի կողմից դիվանագիտական արձագանքի կոչ է անում՝ վերջ դնելու համար այդ ագրեսիային, որը կարող է հանգեցնել Կովկասում նոր քաոսային իրավիճակի։

«Մեր շրջանը սերտ կապեր ունի հայ համայնքի հետ։ Փաստացի, Ֆրանսիայի հայ համայնքի մեկ երրորդն ապրում է Օվերն-Ռոն-Ալպում։ 2016թ.-ից, Հայաստանի հետ շատ կարևոր համագործակցային աշխատանքների սկիզբ ենք դրել։ Դա, մասնավորապես, արտացոլվեց հիշողությանն առնչվող աննախադեպ ներդրմամբ, որպեսզի մեր ավագ դպրոցի սաներն իմանան Հայոց ցեղասպանության մասին իրականությունը։ Անցյալ տարվա հոկտեմբերին ես նաև այցելեցի Հայաստան՝ տնտեսական, զբոսաշրջային և բարձրագույն կրթության ոլորտներում համագործակցային կապեր ստեղծելու նպատակով:

Այսօր, Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններն ուղղակի սպառնալիք են հանդիսանում Հայաստանում խաղաղության համար և արդեն շատ տառապանք են պատճառել քաղաքացիական բնակչությանը։ Ես դա խստորեն դատապարտում եմ այն պարագայում, երբ Հայաստանի սահմանները միջազգայնորեն ճանաչված են։ Վճռականորեն կոչ եմ անում ֆրանսիական իշխանություններին հրատապ կերպով զբաղվել այս հարցով՝ Բաքվից պաշտոնապես պահանջելով վերջ դնել իր ռազմական գործողություններին՝ հանուն պատմական դաշնակից Հայաստանի, որի ժողովուրդը լիարժեք իրավունք ունի խաղաղության և անվտանգության և հանուն Կովկասի, որը չպետք է խորասուզվի բռնության մեջ։

Եզրափակելով հիշեցնեմ, որ Օվերն-Ռոն-Ալպը միշտ կլինի Հայաստանի և Արցախի առաջնային գործընկերներից։ Կարող է հույս դնել մեր լիարժեք աջակցության վրա այս փորձության մեջ»։
Լորան Վոքիե

Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031