Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի շատ շահառուներ անվճար դեղեր ստանալու իրավունք կունենան. ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել 28.01 միավորը

Հուլիս 16,2020 15:10

Այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:

Ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել «28.01» միավորը, նախկին «30.01» միավորի փոխարեն: Արդյունքում`   այսուհետև 28.01 և ավելի անապահովության միավոր ունեցող նպաստառուներին դեղերը կհատկացվեն անվճար` առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով:

Նախկին որոշմամբ` «30.01» և ավելի միավոր ունեցող շուրջ 200 հազար շահառու օգտվել է անվճար կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի հատկացումից:

Որոշման փոփոխությամբ՝ անվճար դեղեր ստանալու իրավունք կունենան ևս 6114 շահառու` նվազեցված միավորների շնորհիվ: Բացի այդ` այն շահառուները (21100 անձ), որոնք դեղերը ստացել են մասնակի փոխհատուցմամբ, այժմ կստանան անվճար: Ընդհանուր շահառուների թիվը կավելանա ևս 27206-ով:

Այսպիսով` կունենանք բժշկական օգնության և սպասարկման ավելի հասանելի համակարգ, ինչպես նաև դեղերով անվճար ապահովում բնակչության սոցիալապես անապահով, առավել խոցելի խմբերի համար:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031