Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բանակը հաղթանակած և մեծ առավելությամբ է դուրս գալիս այս իրավիճակից»․ Վազգեն Մանուկյան

Հուլիս 16,2020 14:31

Անկախ-ի հետ զրույցում հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերի լարվածությանն է անդրադարձել ՀՀ պաշտպանության նախկին նախարար (1992-93  թթ․) Վազգեն Մանուկյանը։

-Պարոն Մանուկյան, սահմանը շարունակում է լարված մնալ, ռազմական գործողությունները պարբերաբար վերսկսվում են, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ի՞նչ պետք է սպասել։ Նաև միջազգային կառույցներից են հնչում լարվածությունը չեզոքացնելու կոչեր, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը բանակցային գործընթացի վրա։

-Պատերազմը, պատերազմական վիճակը շատ դաժան և վատ բան է։ Պետք է միշտ աշխատել հարցերը չհասցնել ռազմական գործողությունների։ Բայց եթե գործը հասել է դրան, ապա պարտադիր պետք է հաղթել։

Մենք այս օրերին տեսնում ենք, թե ինչպես է մեր բանակը հաղթանակած և մեծ առավելությամբ դուրս գալիս այս իրավիճակից։ Առաջին՝ բարելավվում է մեր դիրքային վիճակը, երկրորդ՝ ճիշտ է, մենք ունեցանք ցավալի կորուստներ, բայց անհամեմատ ավելի քիչ, քան հակառակորդը, որը նաև ռազմատեխնիկական առումով ավելի մեծ կորուստներ է կրում, երրորդ, որը շատ կարևոր է, Ադրբեջանը տեսնում է, որ իր դեմ կանգնած է այն բանակը, որը միշտ հաղթել է իրեն։ Դա թե՛ Ադրբեջանի բանակում և թե՛ հասարակության մեջ առաջացնում է հոգեբանական բարդույթ, որն այս պայմաններում, միգուցե ամենակարևորն է, որովհետև դա կարող է զսպել հակառակորդի ապագա հավակնությունները՝ հարցերը պատերազմի միջոցով լուծելու։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031