Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորիս համար ակնհայտ է այս բարդ իրավիճակում իշխանությունների շուրջ քաղաքական բոլոր ուժերի համախմբվելու անհրաժեշտությունը. ՌԱԿ 

Հուլիս 16,2020 14:57

Հերթական անգամ կոպտորեն խախտելով Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների միջև 1994թ. կնքված զինադադարի եռակողմ պայմանագիրը, արդեն երեք օր է, ինչ Ադրբեջանը սադրիչ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մովսես և Չինարի գյուղերի ուղղությամբ՝ արհամարհելով համաշխարհային համավարակի հետ կապված Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի կոչը առ այն, որ աշխարհով մեկ պետք է դադարեցվի բոլոր տեսակի ռազմական գործողությունները:

Արժանի հակահարված ստանալով՝ հակառակորդը զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, մենք նույնպես ունեցել ենք զոհեր: Հայոց բանակի այդ խիզախ չորս զինվորականներն իրենց կյանքը չխնայեցին՝ հնարավորություն տալով մեզ իրացնելու մեր ապրելու իրավունքը և որոնց կորստի համար խորությամբ սգում ենք ու կիսում հարազատների վիշտը:

Հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ օրհասական պահերին ունակ է դրսևորել բարձր ինքնագիտակցություն և համախմբվածություն: Այժմ էլ մեր սրբազան պարտքն է՝ բռունցքվել և միասնաբար պայքարել թշնամու դեմ: Բոլորիս համար ակնհայտ է այս բարդ իրավիճակում ամուր պետականության բացառիկ կարևորությունը և իշխանությունների շուրջ քաղաքական բոլոր ուժերի համախմբվելու անհրաժեշտությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ: Ռամկավար Ազատական կուսակցությունը որպես հեղափոխությանն աջակցած և նրա արժեքների համար պայքարած հայ ավանդական կուսակցություն, կոչ է անում Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայությանը այս օրհասական պահին սատար կանգնել մեր երկու ինքնիշխան պետությունների գործող իշխանություններին, համախմբվել ու պայքարել թշնամու կողմից մեզ պարտադրված մարտահրավերի դեմ:

ՌԱԿ Կենտրոնական Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031