Լրահոս
Օրվա լրահոսը

Ցոլակյանը մտահոգված էր ապատեղեկատվության հարցերով, վարչապետն ասաց՝ դրանով զբաղվում են

Հուլիս 16,2020 13:25

«Ես միակ խնդիրը, որը տեսնում եմ՝ տարբեր լրատվություններ տարբեր ձեւերով տալիս են սա: Մենք խնդիր ունենք։ Սխալ ինֆորմացիա են գրում, էս պահին ադրբեջանական մահացած զինվորների նկարները գցելը մեր սայթերում ես չեմ ընկալում՝ դա ինչի՞ համար է արվում»,- այսօր կառավարության նիստում այսպիսի մտահոգություն հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Ի պատասխան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա առանձին քննարկման թեմա է: «Նաեւ ակնհայտ է, որ մեր հանրության մեդիագրագիտությունը շատ մեծ տեմպերով զարգանում է, նաեւ քաղաքացիներն իրենք ավելի ու ավելի են կարողանում տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից։ Կարծում եմ՝ հանրային հակազդեցության միջոցներն ամենաարդյունավետն են։ Իհարկե, պետք է քննարկենք, թե ազգային անվտանգության տեսակետից ինչ մարտահրավերներ են առաջանում եւ այդպիսի վերլուծական աշխատանք արվում է։ Պետք է նայել, թե ինչպիսի քայլեր կան, որ կառավարությունը կարող է կամ պիտի ձեռնարկի այս առումով։ Բայց, իհարկե, առանց մեզ համար սկզբունքային գծերը անցնելու, որովհետեւ խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը մեզ համար առանցքային արժեքներ են, ինչը, իհարկե, չի նշանակում, թե մենք պետք է չտեսնելու տանք ազգային անվտանգության սպառնալիքները եւ պիտի հրաժարվենք այդ սպառնալիքներին հակազդել»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ պարոն Ցոլակյանը ճիշտ է եւ, որ կիրակի օրվանից սկսած այս վիճակն է. «Դե այդ խնդիրը սրանից դուրս էլ ահագնացող խնդիր է։ Բայց հատկապես՝ ռազմական գործողությունների, սահմանային իրավիճակի լարման պարագայում դա կրկնակի-եռակի նեգատիվ ազդեցություն է ունենում եւ հանրությունն էլ դա տեսնում է: Ես ուզում եմ ասել, որ կիրակի օրվանից մենք հանրային հսկայական հակազդեցության ալիք ենք տեսնում, կարծում եմ, որ այդ ալիքը շատ արդյունավետ է, ինչն օգնում է նաեւ մարդկանց մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը: Այսօր կան կեղծ օգտատերերի, կեղծ տեղեկատվություն, համոզվա՞ծ ենք արդյոք, որ այդ բոլոր կեղծ տեղեկատվությունների հեղինակները չարամտորեն կամ ոչ չարամտորեն ՀՀ քաղաքացիներ են: Երբ ասում եմ՝ ազգային անվտանգության հարցեր, հենց սա նկատի ունեմ, որովհետեւ այդ ռեսուրսը կարող է օգտագործվել օտարերկրյա ծառայությունների կողմից: Սա շատ լուրջ մարտահրավեր է, որով մեր մարմինները զբաղվում են, եւ այդ աշխատանքը հանրային քննարկման հարց չի»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031