Լրահոս
Օրվա լրահոսը

Twitter-ում կոտրել են Բիլ Գեյթսի, Իլոն Մասկի, Բարաք Օբամայի էջերը

Հուլիս 16,2020 13:12

Հուլիսի 15-ին անհայտ անձինք Twitter-ում կոտրել են մի շարք հայտնի մարդկանց էջերը՝ հրապարակելով հաղորդագրություններ, որոնցում կոչ է արվում բիտկոին փոխանցել: Նման հաղորդագրություններ հայտնվել են SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկի, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, ռեփեր Քանյե Ուեսթի, ինչպես նաև Apple և Uber ընկերությունների պաշտոնական օգտահաշիվներում:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն չարագործներին հաջողվել է ստանալ ավելի քան 104 հազար դոլար:

Twitter ընկերությունից էլ հայտնել են, որ տեղյակ են միջադեպից: «Հետաքննություն ենք անցկացնում և քայլեր ձեռնարկում, որպեսզի շտկենք տեղի ունեցածը: Թարմացումների մասին հավելյալ կտեղեկացնենք»,-ասվում է հաղորդագրությունում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031