Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները եւ տալ գնահատական». Նիկոլ Փաշինյան

Հուլիս 16,2020 13:08

Այս գիշեր ժամը 3.40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատներն, ավելի քան 100 հոգով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ զինված ուժերի Տավուշի մարզի «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, դիրքը գտնվում է Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ եւ հենց այս դիրքի շրջանում են զարգանում վերջին օրերի իրադարձությունները:

«Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը եւ անցնելով շրջանաձեւ պաշտպանության, կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով, տալով զոհեր եւ վիրավորները, կորցնելով տեխնիկա: Այնուհետեւ Ադրբեջանի ստորաբաժանումները ժամը 5.20-ից սկսել են հրետակոծել Այգեպար եւ Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ եւ Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարեւան դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել եւ իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ»:

Ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց, մեր կողմից զոհեր եւ վիրավորներ չկան ո՛չ զինվորականների, ո՛չ քաղաքացիական բնակչության շրջանում: Վարչապետը նաեւ հավելեց, որ վերջին օրերին, սկսած կիրակի օրվանից՝ ադրբեջանական կողմը հրետակոծել է Այգեպար, Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, որի հետեւանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ. «Ես արդեն հանձնարարել եմ ուսումնասիրել վերջին օրերին հասցրած վնասները եւ տալ գնահատական»:


Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031