Առաջին հայացքից թվում էր, թե մարդկությունը պետք է համախմբվի այս նոր չարիքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում և միավորի ջանքերը, սակայն որքան էլ զարմանալի է, աշխարհում հակասությունները շարունակաբար խորանում են, մեծանում է քաղաքական և տնտեսական հակադրությունը։
Օրինակ՝ Ադրբեջանը առանձնահատուկ շահագրգռված է, որ Հայաստանի հետ սահմանում ռազմական բախումները շարունակվեն։
Իսկ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այսպիսի կեցվածքը։ Հարցն այն է, որ Ադրբեջանը ներկայիս փուլում համավարակի տարածման արդյունքում բարդ խնդիրների առաջ է կանգնած։ Նախ՝ նավթի գների սրընթաց անկման պայմաններում Ադրբեջանը մեծ տնտեսական վնասներ է կրում։ Ֆինանսատնտեսական ճգնաժամն այդ երկրում այնքան է խորացել, որ վերջերս անգամ մի քանի բանկեր փակվեցին։
Բնականաբար, շարունակաբար ծանրացող սոցիալ-տնտեսական ու առողջապահական ճգնաժամի պայմաններում պետք է դժգոհությունների կուտակում տեղի ունենար։ Եվ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հաշվի առնելով, որ հասարակական տրամադրությունների փոփոխությունը կարող է վտանգ ստեղծել իշխանությունների համար, փորձում է ռազմական բախման գնալ հայկական կողմի հետ և դրանով շեղել հանրության ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից։
Կարդացեք նաև
Բայց Հայաստանը թույլ չի տալու, որ ադրբեջանական ղեկավարությունը փորձի իր ներքին հարցերը լուծել հայկական կողմի հաշվին։ Եվ ստացած հարվածների արդյունքում Ադրբեջանում ճգնաժամն ավելի է սաստկանալու։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: