Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Հուլիս 16,2020 12:22

«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք. երկուսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից:

Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 4 դեպք:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 156 մարդու մոտ, որից 128-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 65 քաղաքացի:

COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 3319 փորձանմուշի հետազոտություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031