Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքի ցույցի ժամանակ

Հուլիս 16,2020 12:04

Հուլիսի 15-ի երեկոյան Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել ՌԴ Սահմանադրությունում փոփոխությունների դեմ:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, տարբեր տվյալներով ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալել է շուրջ 150 մարդու, նրանց թվում են լրագրողներ, քաղաքային դումայի պատգամավոր Յուլիա Գալյամինան, անչափահասներ:

Մոսկվայում բողոքի ցույցը կազմակերպվել էր «Ոչ» շարժման կողմից: Ցույցի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի արդյունքների կապակցությամբ: Ցուցարարները վստահ են, որ արդյունքները կեղծված են:

Սանկտ Պետերբուրգում հավաքի ժամանակ միջադեպեր չեն գրանցվել: Այստեղ հազարավոր մարդիկ ստորագրություններ են հավաքել՝ սահմանադրական փոփոխությունները չեղարկելու նպատակով դատարան դիմելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ից ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորություն են տալիս կրկին առաջադրվել նախագահական ընտրություններին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031