Ադրբեջանագետ Անժելա Ելիբեգովայի կարծիքով, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը դժվար վերածվի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների:
«Լայնամասշտաբի հավանականություն ես այս պահի դրությամբ չեմ պատկերացնում, որովհետեւ այդ Ադրբեջանի համար էլ է բավականին խնդրահարույց է, բայց ենթադրում եմ՝ առաջնագածում ինչ-որ սադրանքներ շարունակվելու են, որովհետեւ ադրբեջանական հանրությունն այդ պահանջն ունի իր իշխանություններից, եւ իշխանությունն էլ գոնե այդ պահանջները բավարարելու իմիտացիա ստեղծելու խնդիր ունի», -կարծիք հայտնեց ադրբեջանագետը:
Մեր զրուցակիցը չցանկացավ մեկնաբանել դիտարկումները, թե հայկական կողմի ձեռք բերած այս օրերի հաջողությունները հենց 80-ականների զենքերով էին, ինչը քննադատում էին ներկայիս իշխանությունները. «Ես չեմ մեկնաբանի թեմա, որի մեջ կոմպետենտ չեմ… հայկական բանակը փայլուն իր առջեւ դրված խնդիրը կատարել է»:
Անժելա Ելիբեգովան այս իրավիճակում ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում. «ՀԱՊԿ-ին դիմելու ծայրահեղ անհրաժեշտություն այս իրավիճակում չկար, պետք է հասկանանք՝ իրենց արձագանքելու ինչ ակնկալիք ենք ունեցել դիմելուց, ինչ ենք ցանկացել ստանալ ՀԱՊԿ-ից, եթե ավելի մասշտաբային միջամտություն, ապա վստահ եմ՝ դրա կարիքը չի եղել, եթե ուղղակի հայտարարության տեքստ, ապա այն բավականին չեզոք էր, ինչպես մնացած այլ կառույցների կամ երկրների չեզոք ու ոչինչ չասող հայտարարությունները: Կարծում եմ՝ միջազգային հանրությունից հիմա առանձնապես ակնկալիքներ ունենալ պետք չէ , որովհետեւ աշխարհը կորոնավիրուսի իր խնդրի վրա է կենտրոնացած ու մեր խնդիրն անցել է երկրորդ պլան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ