ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումից հետո համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնության), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Համանախագահները, արձանագրելով այն փաստը, որ հուլիսի 15-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է և ողջունելով ռազմական գործողությունների նվազումը, կոչ են անում կողմերին ջանքեր գործադրել դեէսկալացիան շարունակելու ուղղությամբ:
«Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ բորբոքող հռետորաբանությունից և իրավիճակը տեղում փոխելու փորձերից:Համանախագահները շարունակում են շեշտել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը:
Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ առարկայական բանակցություններ վարելու հանձնառությունը, որքան հնարավոր է շուտ և շեշտել են ԵԱՀԿ մշտադիտարկումների վերականգնման անհրաժեշտությունը, հենց որ իրավիճակը թույլ տա»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ