ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը երեկ զրուցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ օրերս Ադրբեջանում հայտնված Խնձորեսկի 30-ամյա բնակչի հարցով: Այս մասին այսօր Իջեւանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցում ասաց ՄԻՊ ղեկավար Արման Թաթոյանը։
Նրա խոսքերով՝ զրույցի պահին իրեն փոխանցել են, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը գործ են բացել, նախաձեռնել են հատուկ գործընթաց եւ դիմել են համապատասխան հարցմամբ Ադրբեջանի Կարմիր խաչի պատվիրակությանը, դեռ պատասխան չունեին. «Այսօր հրապարակային աղբյուրներից տեղեկացանք, որ Ադրբեջանը հաստատել էր, որ մեր քաղաքացին գտնվում է իրենց մոտ։ Կարմիր խաչը մեզ տեղեկացրել էր, որ դեռ պաշտոնական հաստատում չունեն։ Կապի մեջ կլինենք մեր միջազգային գործընկների հետ՝ ՄԻՊ իրավասության սահմաններում։ Կապի մեջ ենք նաեւ Խնձորեսկի մեր քաղաքացու ազգականների հետ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ