Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջազգային մամուլի անդրադարձը՝ հայ-ադրբեջանական բախումներին

Հուլիս 15,2020 22:11

Միջազգային մամուլն այս օրերին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությանը և բախումներին:

The Washington Post և The New York Times հեղինակավոր ամերիկյան պարբերականները, հղում անելով Associated Press-ին, ներկայացրել են ընդհանուր իրավիճակը՝ շեշտելով, որ բախումների հետևանքով երկու կողմից էլ կան զոհեր: Հատկանշական է, որ պարբերականները մեջբերել են ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը սեփական ժողովրդին օգտագործում է որպես վահան՝ հրետանային մարտկոցները տեղադրելով բնակավայրերի մոտ:

BBC-ի հրապարակման մեջ շեշտվել է այն փաստը, որ հայ-ադրբեջանական սահմանին բախումների հետևանքով զոհերի թվում է նաև ադրբեջանցի գեներալ:  Ծառայության կովկասյան թղթակիցը գրել է, որ երկու երկրների սահմանին իրավիճակի թեժացմանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ բանակցային գործընթաց գոյություն չունի: Բացի այդ ադրբեջանցի նախագահը քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը՝ այն որակելով որպես  «անիմաստ», հիշեցնում է BBC-ի թղթակիցը և հավելում, որ Ադրբեջանը հիասթափված է, քանի որ շուրջ 3 տասնամյակ հետո էլ արցախյան հակամարտության հարցում որևէ առաջընթաց չկա:

Լրատվամիջոցը «Ադրբեջանցի ցուցարարները պատերազմ են պահանջում Հայաստանի հետ բախումներից հետո» խորագրով մեկ այլ հրապարակմամբ անդրադարձել է նաև հուլիսի 14-ին Ադրբեջանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ հիշեցնելով նաև վերջին օրերին սահմանային լարվածության մասին:

The Guardian, INDEPENDENT բրիտանական հեղինակավոր պարբերականները ևս ներկայացնում են ընդհանուր իրավիճակը՝ հիմնվելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունների վրա: Լրատվամիջոցներն անդրադարձել են նաև հանգամանքին, որ Ադրբեջանի հետ մշակութային և էթնիկ սերտ կապեր ունեցող Թուրքիան իր աջակցությունն է հայտնել Բաքվին, մինչդեռ միջազգային կառույցները, ԵԱՀԿ Մինսկի խումբը զսպվածության, իրավիճակը ապաէսկալացնելու և հրադադար հաստատելու կոչ են արել կողմերին:

Թեմային անդրադարձել է նաև  Al Jazeera-ն՝ ներկայացնելով ինչպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ադրբեջանական իշխանությունների պաշտոնական հայտարարությունները: 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031