Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան տղա երեխա է ներքև ընկել՝ ստանալով գլխուղեղի ծանր վնասվածք, գանգուղեղի բազմաթիվ կոտրվածքներ։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, այս պահին տեղափոխում են մայրաքաղաք։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը։ Թե ինչ հանգամանքներում է վեց տարեկան երեխան ներքև ընկել, դեռ հայտնի չէ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ