Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են ինչպես երկու երկրների շահերի, այնպես էլ տարածաշրջանային կայունության համար. Մահմուդ Վաեզի

Հուլիս 15,2020 17:32

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին գրառում է արել Twitter սոցիալական ցանցում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակին:

«Հայ-ադրբեջանական սահմանային բախումները սպառնալիք են ինչպես երկու երկրների շահերի, այնպես էլ տարածաշրջանային կայունության, հանգստության համար և մտահոգության տեղիք է տալիս: Ճգնաժամից դուրս գալու միակ ուղին քաղաքական կարգավորումն է՝ հաշվի առնելով երկու երկրների շահերը և պետությունների տարածքային ամբողջականությունը»,-գրել է նա՝ հավելելով, որ Իրանը չի հապաղի որևէ օգնություն ցուցաբերել այս հարցում՝ հաշվի առնելով անցյալում իրականացված միջնորդությունը և հարևանների հետ հարաբերությունները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031