Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանը Երևանին և Բաքվին կոչ է անում տարաձայնությունները հարթել բանակցությունների միջոցով. Մատվիենկո

Հուլիս 15,2020 17:16

Ռուսաստանը Երևանին և Բաքվին կոչ է անում տարաձայնությունները հարթել բանակցությունների միջոցով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Ինձ՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահի, դիմել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները»,-ասել է Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակից, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են: «Այժմ գլխավորը ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը»,- հավելել է Մատվիենկոն:

Սենատորը նշել է, որ դիվանագիտական ուղիով ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ էսկալացիան նվազեցնելու համար, իսկ Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի անդամ երկիր, ջանքեր է գործադրում այս ուղղությամբ։ Մատվիենկոյի խոսքով՝ ռուսական կողմի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի արդյունքում էլ պետք է գտնվեն փոխընդունելի լուծումներ:

Նշենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, անհանգստություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածության առնչությամբ,  կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել և վերականգնել առարկայական բանակցությունները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031