Լրահոս
Օրվա լրահոսը

«Լոկոմոտիվ» ՖԱ գործադիր տնօրեն. «Սպորտում կոռուպցիան արմատախիլ անելու Նիկոլ Փաշինյանի կոչը չէինք դիտարկում որպես ակումբների դեմ գործողություններ»

Հուլիս 15,2020 17:08

«Լոկոմոտիվ» ՖԱ գործադիր տնօրեն Արմեն Քանանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով իրենց եւ Հայաստանի առաջնության 1-ին խմբի մյուս ակումբների վերաբերյալ ՀՖՖ կայացրած որոշումների անօրինականության մասին՝ ասաց, որ ժամանակի սղության պատճառով չի կարող ներկայացնել իրավիճակն այն ծավալով, ինչպես հարկ է եւ ինքը կցանկանար:

«Ուղղակի կանդրադառնամ հիմնական կետերին, որոնցով կապացուցեմ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կայացված որոշումների անօրինականությունը, ոչ լեգիտիմ, սակայն կանխամտածված եւ իրենց ակումբի նկատմամբ ուղղորդված լինելը: Կօգտագործեմ միայն այն նյութերը, որոնք ֆեդերացիան է տրամադրել մեզ: Ի դեպ, հիմքերն ու ապացույցները տրամադրելու համար նրանք մեզանից պահանջել են 100 հազար դրամ, որը մենք վճարել ենք: Սա նրանց կողմից աննախադեպ անօրինական քայլ է, որովհետեւ մեղադրվող կողմին որոշումները կայացնելուց հետո ոչ մի պարագայում հիմքերն ու ապացույցները գումարի դիմաց չեն տրամադրվում:

Գործընթացը սկսելուց նրանք անմիջապես վկայակոչեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ 2019 թվականի դեկտեմբերին Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ժամանակ պարոն Փաշինյանը նշել էր, որ սպորտից ու հայկական ֆուտբոլից պետք է արմատախիլ անել կոռուպցիան: Մենք այդ փաստի համար շատ ուրախացել էինք, որ երկրի ղեկավարի ուշադրության կենտրոնում է լինելու հայկական ֆուտբոլը և, վերջապես, Հայաստանում լինելու է արդար մրցակցություն: Կոռուպցիա ասածը մենք երբեք չենք դիտել որպես ակումբների հանդեպ նման գործողություններ կատարելը, այլ դիտել ենք որպես անդրադարձ մրցավարական բլոկին: Իրենց անօրինականություններին վստահություն եւ հավաստիություն հաղորդելու համար նրանք փորձեցին թաքնվել ԱԱԾ-ի անվան, ինչպես նաեւ ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի բարձր հեղինակության հետեւում: Սա վերաբերվում է ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին, տեղակալ Արմեն Նիկողոսյանին եւ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանին, որոնք իրենց բոլոր հարցազրույցներում նշում են, թե ԱԱԾ-ից, Ինտերպոլից, Հայաստանի այլ իրավապահ մարմիններից ունեն բազմաթիվ տեղեկություններ: Բայց ասեմ, որ դրանց տրամադրած բոլոր ապացույցների մեջ չկա հիմնավորում, չկա գեթ մեկ նախադասություն, որը վկայակոչում է ԱԱԾ-ի կողմից կատարած որեւէ գործողություն այս թեմայի շուրջ: Որեւէ տառ ԱԱԾ-ի մասին գոյություն չունի: Այսինքն, այդ մասը իրենց բոլոր հարցազրույցների, ինչպես նաեւ որոշման ու մեզ տրամադրած նյութերի մեջ չկա: Ընդ որում,  այդ նյութերը անգլերեն են, բացարձակապես ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված եւ ապացուցողական փաստաթղթեր չեն»,-ասաց Արմեն Քանանյանը, որից հետո իր արած հայտարարությունների հավաստիությունն ապացուցելու համար դիդակտիկ բազմաթիվ օրինակներ ցուցադրեց եւ խոստացավ հաջորդ ասուլիսի ժամանակ լրատվամիջոցներին բազմաթիվ փաստաթղթեր տրամադրել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031