Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է։
Աշխատանքային այցի նպատակն է՝ ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փոքր ՀԷԿ-երի էկոլոգիական թողքին առնչվող խնդիրներին։
Վահե Ջիլավյանն այցելել է նաև Արփա–Սևան ՓԲԸ՝ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։
Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը մասնագետների հետ քննարկել է նաև գետահատվածում փոքր ՀԷԿ֊երին տրված ջրօգտագործման թույլտվություններին վերաբերող մի շարք հարցեր։
Կարդացեք նաև
Նշենք, որ Եղեգիս գետի վրա գործող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվություններն այս պահին գտնվում են վերանայման փուլում։
Շրջակա միջավայրի նախարարություն