Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները բորշչով տարա նետեցին Ուկրաինայի դեսպանատան վրա

Հուլիս 15,2020 16:45

Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական միության անդամները հուլիսի 15-ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանության շենքի մոտ էին:

Նրանք բացականչում էին` «Ուկրաինա՛, մի՛ սադրիր», «Ուկրաինա՛, մի՛ աջակցիր ագրեսոր Ադրբեջանին», «Չաջակցե՛լ ագրեսորին»:

«Ուկրաինան տարածեց հայտարարություն, որը տարածաշրջանում սրում է կոնֆլիկտներ: Ուկրաինայի տարած հայտարարությունը ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին, և այդ հայտարարությունը միակողմանի հայտարարություն է` ի օգուտ ագրեսոր Ադրբեջանի»,- հայտարարեց Երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը:

Նրա կարծիքով` Ուկրաինան սեպ է խրում Հայաստանի հետ հարաբերությունների մեջ. «Մենք եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած ճաշը, եկել ենք ձեզ փոխանցենք ձեր եփած բորշչը: Եվ ուզում ենք ասել` կերեք այդ բորշչը և սուս մնացե՛ք»:

Նրանք բորշչով տարա նետեցին դեսպանատան շենքի վրա:

«Մեր այս գործողությունը` պատասխան Ուկրաինայի հայտարարության շատ մեղմ է: Կոչ ենք անում Հայաստանում Ուկրաինայի դեսպանին, որ փոխանցեն Ուկրաինայի իշխանություններին, որ մի՛ խառնվեք, պետք չի, ձեր բիզնես շահերը Ադրբեջանի հետ մի՛ քաղաքականացրեք, և մի՛ խառնվեք այս կոնֆլիկտին և ջուր մի՛ լցրեք ագրեսոր Ադրբեջանի ջրաղացին: Դրանով դուք միայն տուժելու եք»,- այսպես մեկնաբանեց արարքը Գոռ Սարգսյանը:

Ցուցարարները ավարտեցին իրենց ցույցը` Ուկրաինայի դեսպանատան առաջ թողնելով անգլերեն և ուկրաիներեն պաստառներ:

https://www.facebook.com/arfhemofficial/videos/2725856337649721/

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Այսօր»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031