Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գործատուն չներկայացնի աշխատանքային գրքույկները, կկարողանանք դատարան դիմել». փոխնախարար

Հուլիս 15,2020 16:31

Քաղաքացիների աշխատանքային գրքույկների թվայնացումը կանոնակարգելու նպատակով կառավարությունն առաջարկում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարել: Ինչպես ԱԺ արտահերթ նիստում այսօր օրինագծի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը, դեռեւս 2015թ.-ին սահմանվեց, որ 2017թ.-ի հունվարի 1-ից դադարեցվելու է աշխատանքային գրքույկների շրջանառությունը. «Սա նշանակում է, որ 2017թ.-ից գործատուն պարտավոր չէ աշխատանքային գրքույկ վարել: Սահմանվել է նաեւ, որ գրքույկների շրջանառությունից դուրս գալուց հետո գործատուն դրանք պետք է ներկայացնի թվայնացման: Օրենքով այս գործընթացը պետք է ավարտվեր երկու տարում, սակայն աշխատանքը բավարար արդյունք չտվեց»:

Սաիյանի խոսքով՝ ժամկետը երկարաձգվեց եւս մեկ տարով, սակայն դա էլ բավարար չեղավ. «Պատճառներն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ են: Հիմնական խնդիրն այն է, որ գործատուն չուներ պարտավորվածություն գործընթացը կազմակերպելու: Կարճ ասած՝ առանձին գործատուներ անտեսում էին օրենքի պահանջը, որովհետեւ չկար սանկցիա: Այս փոփոխությամբ առաջարկում ենք գործընթացի ժամկետը երկարաձգել մինչեւ 2022թ.-ի հունվարի 1-ը եւ սահմանել, որ գրքույկները ներկայացնելու պարտականությունը գործատուի վրա կարող է դրվել նաեւ դատական կարգով: Եթե գործատուն ինչ-ինչ պատճառով հրաժարվում է աշխատանքային գրքույկները նախարարությանը ներկայացնել, ապա մենք կարող ենք դիմել դատարան եւ համապատասխան վարքագիծ պարտադրել: Դեռեւս մոտ 350 000 գրքույկ չի թվայնացվել»:

Սմբատ Սաիյանը հավելեց, որ 2017-18թթ. թվայնացվել է մոտ 270 000 աշխատանքային գրքույկ, իսկ 2019թ.-ին՝ մոտ 125 000. «Վստահություն ունենք, որ ավելացվող ժամկետը բավարար կլինի գործընթացն ավարտելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031