Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ատենախոսության գործով դատը շահել է, եւ իր ձեւակերպմամբ, ապօրինի մրցույթը իր հայցի հիման վրա կասեցվել է՝ դատարանի արգելանքով:
Aravot.am-ը ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթի ճակատագրի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարությունից:
ԿԳՄՍ նախարարության լրատվականից Օֆելյա Կամավոսյանն ընդամենը հետեւյալը փոխանցեց. «ԿԳՄՍ նախարարությունը դեռ չի ստացել որևէ փաստաթուղթ, երբ ստացվի՝ մասնագետները կուսումնասիրեն և կլինի մեկնաբանություն»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ