Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին՝ խստորեն դատապարտել. Էդմոն Մարուքյանը դիմել է Բահրեյն-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահին

Հուլիս 15,2020 16:50

Էդմոն Մարուքյանը որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Բահրեյն խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ դիմել է Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների խորհրդի Բահրեյն-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Իբրահիմ Խալիդ Ալ-Նեֆաեիին՝ հետևյալ հաղորդագրությամբ. «Կարևոր եմ համարում Ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիայի մասին:

Ի հետևանք Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակ հնչող ռազմատենչ հռետորաբանությանը՝ ադրբեջանական զինվորների մի խումբ հուլիսի 12-ին փորձ է կատարել խախտել Հայաստանի սահմանը, սակայն հետ է մղվել: Դրանից հետո ադրբեջանական կողմը շարունակում է սրել իրավիճակը՝ կիրառելով ծանր հրետանի, տանկեր, անօդաչու թռչող սարքեր և ռազմական այլ տեխնիկա: Ադրբեջանական զինված ուժերի այս անընդունելի գործողություններն աջակցություն են ստանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից, որն առաջացնում է լրացուցիչ լարվածություն և խաթարում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը:

Նմանօրինակ գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների տառի և ոգու խստագույն խախտում և ուղղակիորեն հակասում առողջապահական մեծամասշտաբ ճգնաժամը կանխելու նպատակով աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ հրադադար հաստատելու վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին:

Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետերից յոթ անգամ կրակել են հայկական Չինարի գյուղի ուղղությամբ: Այնուհետև ադրբեջանական ուժերը նույն ուղղությամբ արձակել են ևս երեք արկ՝ 120մմ տրամաչափի ականանետից: Արկերից մեկն ընկել է տան վրա, մյուս երկուսը՝ տան այգում:

Մենք կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին՝ խստորեն դատապարտել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի պետական սահմանին իրականացվող սադրիչ գործողությունները, ինչպես նաև ադրբեջանական ղեկավարության և իրենց դաշնակից երկրի անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները:»։

Հուսով ենք, որ Բահրեյնի բարեկամական ժողովուրդն օբյեկտիվորեն կգնահատի իրավիճակն ու կարձագանքի մեր նամակին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031