Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ կրկին հետաձգվեց Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նիստը

Հուլիս 15,2020 16:10

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 15-ին նշանակված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր Գայանե Խաչատրյան) կրկին հետաձգվեց: Պատասխանողի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը միջնորդել էր դատարանին նիստը հետաձգել, քանի որ գտնվում է հերթական արձակուրդում:

Դատարանը միջնորդությունը բավարարեց: Նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենան սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին:

Հայցվորի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նիստերի հետաձգման առիթով ասաց. «Օբյեկտիվորեն երկու անգամ իմ պատճառով նիստը չի կայացել, երրորդ անգամ պատասխանողի ներկայացուցչի: Առաջին անգամ կորոնավիրուսով պայմանավորված միջնորդել եմ հետաձգել նիստը, հաջորդ անգամ առանց ինձ նիստ է նշանակվել, և նույն ժամին ավելի վաղ նշանակված այլ դատական նիստ եմ ունեցել. միջնորդել եմ նիստն այլ օր նշանակել: Այս անգամ էլ պատասխանողի արձակուրդի ժամանակահատվածի հետ համընկավ: Ենթադրում եմ՝ սեպտեմբերին նիստն, այնուամենայնիվ, տեղի կունենա»:

Հրայր Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թովմասյանը քծնել է իրեն, իսկ երբ ապացույցներ էին ուզել, ներկայացրել էր այն հայտնի գրիչը, որը Թովմասյանը տվել էր վարչապետին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031