ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հուլիսի 19-20-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում՝
Կարդացեք նաև
Հուլիսի 15-ի ցերեկը, 16-18-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հուլիսի 15-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.7°(1978 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 14.6°C (1997 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.7°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության Կուրի ավազանին պատկանող գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում,
մյուս շրջանների գետերում՝ փոփոխական ռեժիմ:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն