Երևանի ավագանու անդամ, ՀՊՏՀ ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «1.Ատենախոսությանս գործով դատը հաղթեցի, անհեթեթ եզրակացությունը ոչնչացվեց՝ բարոյական վնասի հատուցման իրավունքով (ՀՀ վարչական դատարան՝ դատավոր Ռ. Խանդանյանի նախագահությամբ):
2.ՀՊՏՀ ռեկտորի ապօրինի մրցույթը հայցիս հիման վրա կասեցվեց՝ դատարանի արգելանքով (դատավոր Ն. Հովսեփյանի նախագահությամբ):
Մեղավորների պատժվելու և այլ մանրամասների մասին՝ մամուլի ասուլիսին, որը հետաձգել եմ բոլորիս համար ամենակարևոր պատճառով. այս պահին միայն և միայն՝
Փա՜ռք Հայոց բանակին և մեր հերոս զինվորներին»:
Կարդացեք նաև